Եթե Արևմուտքը ինչ-որ բան տա Հայաստանին, ապա Թուրքիան նույնը եռակի կտա Ադրբեջանին. Մևլութ Չավուշօղլու

Աննա Կոստանյան 8.04.2024 - 11:59
8.04.2024 - 11:59 դիտում

Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում զգուշացրել է Արևմուտքին չհզորացնել Հայաստանը:

«Թուրքիան Ադրբեջանին եռապատիկ ավելին կտա, քան Արևմուտքը փոխանցել է Հայաստանին: Եթե Արևմուտքը պատերազմ հրահրի՝ կրկին հզորացնելով Հայաստանը, ապա Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին»,- ասել է Չավուշօղլուն և հավելել, որ եթե Արևմուտքը ինչ-որ բան տա Հայաստանին, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկ ավելին կտա։

Թուրքիայի նախկին արտգործնախարարը նաև վստահեցրել է, որ Ադրբեջանը հավակնություն չունի Հայաստանի հողերի նկատմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ