Եգիպտոսի նախագահը՝ Հայաստանի նախագահականում

29.01.2023 - 11:19 դիտում

 

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Հանրապետության նախագահի նստավայրում  կայացել է դիմավորման պաշտոնական արարողությունը:

Քիչ առաջ սկսվել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ