ԵԱՏՄ-ի նկատմամբ վարչապետ Փաշինյանի մոտեցումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Միշուստին

Աննա Կոստանյան 2.02.2024 - 17:45
2.02.2024 - 17:45 դիտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ԵԱՏՄ ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները մեծապես համապատասխանում են ռուսական մոտեցումներին, Մոսկվան պատրաստ է աջակցել դրանց իրականացմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հընթացս կարճ զրույց են ունեցել Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Կառավարությունների ղեկավարները խոսել են երկու երկրի պատվիրակությունների անդամների ներկայությամբ՝ խորհրդի նիստից հետո փաստաթղթերի ստորագրման ժամանակ, այն ավարտվել է վարչապետների ձեռքսեղմումով:

Ալմաթիի միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետի առանձին երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն եղել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ