ԵԱՀԿ-ն դադարեցնում է Ուկրաինայում դիտորդական առաքելությունը

29.04.2022 - 19:14 դիտում

Ապրիլի 1-ին լրացել է ԵԱՀԿ-ի ութամյա մանդատն Ուկրաինայում, իսկ դրա նախօրեին Ռուսաստանն արգելափակել է դիտորդական առաքելության երկարաձգումը՝ գրում է Euronews-ը։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, համաձայն Մինսկի պայմանավորվածությունների, Ուկրաինայի արևելքում իրավիճակի մշտադիտարկման աշխատանքները սկսել է 2014 թ.։ Դա միակ միջազգային կառույցն էր, որը փաստում էր, թե ինչ է կատարվում տեղում:

Վերջերս Մոսկվան կազմակերպությանը մեղադրեց արևմտյան ուժերի օգտին լրտեսելու համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ դիտորդները պարբերաբար տեղեկություններ են փոխանցել Ուկրաինայի ռազմական և արտաքին հետախուզական ծառայություններին ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ստորաբաժանումների գտնվելու վայրի մասին: ԵԱՀԿ-ը հերքել է բոլոր մեղադրանքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ