ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները

Գոհար Ստեփանյան 6.05.2021 - 22:39
6.05.2021 - 22:39 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Լինդեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«ԵԱՀԿ նախագահի հատուկ և անձնական ներկայացուցիչների հետ քննարկել ենք Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում/Ադրբեջանում հակամարտությունների կարգավորման ձևաչափերը, թե ինչպես շարժվել դեպի կայուն խաղաղություն ԵԱՀԿ տարածաշրջանում: Քննարկումը կշարունակվի»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ