ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը Երևանում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Աննա Կոստանյան 6.09.2021 - 13:23
6.09.2021 - 13:23 դիտում

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի հայտնել:

Իգոր Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ