ԵԱՀԿ գործող նախագահն ու գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

Աննա Կոստանյան 13.09.2022 - 19:09
13.09.2022 - 19:09 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը Հայաստանի և Ադրբեջանի կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սրացումը պետք է անհապաղ դադարեցվի։ Մինչ օրս դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնվի: Վերջին 18 ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցվել, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը շարունակելու մասին համաձայնությունը։ Այդ բախումները վտանգում են առաջընթացը և վտանգում անհամար կյանքեր»,- ասել է Ռաուն։

Շմիդն իր հերթին հորդորել է դադարեցնել կրակը՝ զոհերից խուսափելու համար: «Հիմնվելով տարիների փորձի և փորձագիտական գիտելիքների վրա՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել։ Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ընդհանուր նպատակը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ