Դրամական աջակցություն սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված համայնքների բնակչությանը

Աննա Կոստանյան 13.12.2022 - 15:12
13.12.2022 - 15:12 դիտում

Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն, և Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա և Սոթք համայնքների բնակիչներին:

Ընդհանուր թվով 459 ընտանիք (1565 անձ) ստացել է 150 000-362 000 դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

Համապատասխանաբար, մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150 000 դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215 000 դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264 000 դրամ, չորս անձից բաղկացած ընտանիքին՝ 313 500 դրամ, իսկ հինգ և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362 000 դրամ։

Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդհանուր առմամբ տրամադրել է 124 208 000 դրամի աջակցություն:

Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի կողմից՝ տեղական իշխանությունների համակարգմամբ։ Այնուհետև ԿԽՄԿ և ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում շահառու ընտանիքներին։

Հարցերի և խնդիրների դեպքում հնարավոր է զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ