Դպրոցների ընթացիկ ֆինանսավորմանը 2026 թվականի համար հաստատված է ավելի քան 131 միլիարդ դրամ. ԿԳՄՍ նախարար

7.01.2026 - 21:06 դիտում

Դպրոցներում ներդրումը չի սահմանափակվում միայն կապիտալ ծախսերով. առանձին ֆինանսավորում է հատկացվում հաստատությունների գործունեությանը և պահպանմանը: Այդ մասին ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ 2019-ին դպրոցների պահպանման ծախսերին կամ դպրոցների ընթացիկ ֆինանսավորմանը հատկացվել է 86 միլիարդ դրամ, որը տարեցտարի աճել է: «2025-ին այն արդեն կազմում է ավելի քան 128 միլիարդ դրամ՝ 47% աճ՝ 2019-ի համեմատ: 2026 թվականի համար հաստատված է ավելի քան 131 միլիարդ դրամ»,- նշել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ