Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ, որպեսզի արձանագրեն՝ ինչ ձևով են քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում. Մնացականյանը՝ «Ալ-Ջազիրա»-ին

Աննա Կոստանյան 12.10.2020 - 14:36
12.10.2020 - 14:36 դիտում

Կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից թե՛ կեսօրից առաջ, և թե՛ հատկապես դրանից հետո, ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ:

«Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ և այլ քաղաքներ, որպեսզի նրանք արձանագրեն, թե ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում, որտեղ մարդիկ երկրորդ շաբաթն է, ինչ անց են կացնում ապաստարաններում, որտեղ փախստականների հոսք է սկսել, որտեղ նրանք անում են այն, ինչ արել են 1990-ականերին՝ էթնիկ զտումներ, մարդկանց երկրի երեսից ջնջելը: Դա տեղի չի ունենալու: Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել», – նշել է նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ