Դոնեցկի ուժերը շարժվում են Սլավյանսկի ուղղությամբ

10.06.2022 - 20:20 դիտում

ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ հանրապետության ​​ուժերը առաջ են շարժվում Սլավյանսկի ուղղությամբ։ Նախօրեին շտաբից տեղեկացրել էին, որ սկսվել են մարտերը Սլավյանսկի համար։

Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը կոչ է արել արագացնել ռազմական գործողությունը հանրապետության հյուսիսում։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տեղեկատվության նախարարության ղեկավարի տեղակալ Արտեմ Օլխինն էլ հայտնել է, որ Սլավյանսկի շրջակայքում կարող է տեղակայված լինել 60-70 հազար ուկրաինացի զինվոր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ