Դոնալդ Թրամփին կասկածում են ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար

13.08.2022 - 12:49 դիտում

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավային շրջանի դատարանը բավարարել է արդարադատության նախարարության խնդրանքը և հրապարակել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքի խուզարկության օրդերը:

Փաստաթղթում նշվում է, որ պետության նախկին ղեկավարին կասկածում են լրտեսության մասին օրենքը խախտելու համար: Նրա տնից գաղտնի տեղեկատվությամբ 11 փաթեթ են առգրավել։

«Լրտեսության մասին օրենքն» արգելում է պաշտպանության մասին տեղեկատվության պահպանումը կամ փոխանցումը: Հանցագործությունը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։

The Wall Street Journal-ի և Politico-ի տվյալներով՝ Հետաքննության դաշնային բյուրոն Թրամփի մոտ հայտնաբերել է մոտավորապես 20 տուփ՝ տարբեր առարկաներով, այդ թվում՝ լուսանկարներ, ձեռագիր գրառումներ և կրիչներ՝ Ֆրանսիայի նախագահի մասին տեղեկատվությամբ: The Washington Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԴԲ-ն միջուկային զենքի հետ կապված փաստաթղթեր է փնտրել նախկին նախագահի տանը:

Թրամփն իր հերթին վստահություն է հայտնել, որ խուզարկությունը կապված է 2024 թ.  նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ