Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

25.06.2022 - 09:54 դիտում

Հունիսի 25-ին, ժամը 04:52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում բախվել են «Mitsubishi» (վարորդ` Ա. Հ., ծնված 1990 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Վնասվել է նաև տարածքով անցնող գազատար խողովակը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներին տեղափոխել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 05:26-ին:  Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան, խոտածածկույթ և գազատարից արտահոսած գազը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ