Դիլիջանի 51-ամյա բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել. համայնքային ոստիկանների բացահայտումը

Աննա Կոստանյան 18.02.2026 - 13:38
18.02.2026 - 13:38 դիտում

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 12-ին այցելել են Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդու բնակարան, որտեղ խոհանոցի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածով թափանցիկ տոպրակ:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերվել է 74,73 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված: 51-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ