«Դետեկտիվ Աննան»

Աննա Կոստանյան 13.06.2021 - 16:30
13.06.2021 - 16:30 դիտում

Միստիկա, դետեկտիվ պատմություն և մելոդրամա. այս ամենն ամփոփված է «Դետեկտիվ Աննան» սերիալում:

Գլխավոր հերոսուհին՝ Աննան  կարողանում է  շփվել մահացածների հոգիների հետ: Նա տեղեկանում է բազմաթիվ գաղտնիքների մասին, որոնք զրուցակիցներն իրենց հետ տարել են գերեզման: Այս փաստն օգնում է Աննային հեշտությամբ բացահայտել շատ ու շատ հետաքննություններ:

Նրա գործընկերներից մեկը՝ դետեկտիվ Շտոլմանը հետաքննում է հերթապահության հանցագործությունները, սակայն միջադեպերի մեծ մասը մնում է առեղծված: Աննան փորձում է օգնել հետախույզին, սակայն Շտոլմանը երբեմն նաև հեգնում է Աննային և թերահավատորեն մոտենում նրա խոսքերին:

Շտոլմանը և Աննան միասին քննում են բազմաթիվ բարդ դեպքեր, որոնց ակունքները գտնվում են հեռավոր անցյալում: Այդ ընթացքում  աղջկա և քննիչի միջև ձևավորվում է փոխադարձ համակրանք, բայց նրանցից ոչ մեկը չի համարձակվում դա առաջինը խոստովանել:

Սերիալի հետաքրքրիր զարգացումներին հետևեք երկուշաբթիից ուրբաթ՝  23:00-ին, «Ցայգ» ի եթերում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ