Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը

30.03.2024 - 12:17 դիտում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Նախարարը նշել է, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները՝ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար:

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին ու ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ