Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և վարչապետի՝ ՀՀ այցելության հրավերները

12.09.2026 - 11:26 դիտում

Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին:

Այս մասին հայտնել է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես Հայաստանի և Լիբանանի միջև առկա հարաբերություններին, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ