Դեն Բիլզերյանի ընտանիքը հաջակցություն Արցախի 250 000 դոլար է նվիրաբերել Համահայկական հիմնադրամին

Աննա Կոստանյան 1.10.2020 - 12:11
1.10.2020 - 12:11 դիտում

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանի ընտանիքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման հետևանքով տեղի ունեցող ռազմական գործողություններում հաջակցություն հայերի Համահայկական հիմնադրամին 250 000 դոլար է նվիրաբերել: Այս մասին Բիլզերյաններիի ընտանիքի հայրը հայտնել է USA Armenia News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

Հարցազրույցի ժամանակ Փոլ Բիլզերյանը մտահոգությունն է հայտնել ադրբեջանական և թուրքական ագրեսիայի առնչությամբ, կոչ արել հայկական կողմին համախմբվել, թուրքերին ստիպել հասկանալ, որ նրանք գործ ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հայության հետ:

Ավելի ուշ ընտանիքի հայրը որդիների՝ Ադամ և Դեն Բիլզերյանների անունից հայտնել է հայկական ուժերին գումարային աջակցության մասին: Ադամ Բիլզերյանը, իր հերթին, խոսել է հայկական դպրոցների վերականգնման և կրթությունը խթանելու համար իրենց ստեղծած հիմնադրամի մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ