Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման պատճառով. Փաշինյան

Աննա Կոստանյան 17.11.2021 - 16:54
17.11.2021 - 16:54 դիտում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խիստ կարևոր է համարում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն ավարտին հասցնելը:

«Դեռևս 2021 թվականի մայիսին Կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ: Չափազանց կարևոր եմ համարում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը: Ըստ էության, մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ հանդես է եկել առաջարկով, բոլոր 3 անգամները համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ: Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է:

«Նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ