Դեբեդ գետում հայտնաբերված փոքրիկի վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ

Աննա Կոստանյան 26.04.2022 - 13:14
26.04.2022 - 13:14 դիտում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է՝ երեկ Դեբեդ գետից դուրս բերված 2 տարեկան փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, ապա մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա են որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ»,- տեղեկացրել է Դերձյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ