Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Աննա Կոստանյան 20.03.2026 - 15:57
20.03.2026 - 15:57 դիտում

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի համար բերված հանձնուքը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ զննության արդյունքում շաուրմաների միջից ծառայողները հայտնաբերել են 3 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 6 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներ։

Հանձնուքը բերած քաղաքացին ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ