Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

Աննա Կոստանյան 20.03.2026 - 16:26
20.03.2026 - 16:26 դիտում

Մարտի 20-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում և Սևանի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ