Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Աստղիկ Խաչատրյան 11.10.2021 - 11:49
11.10.2021 - 11:49 դիտում

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նա տիրապետում է տեղեկության մեծ ծավալի, բայց չի օգտագործում այն՝ ազգային անվտանգության և միջպետական շահերից ելնելով:

Դավիթ Տոնոյանն այժմ կալանքի տակ է, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: 2018-2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ըստ նախաքննության տվյալների, բանակին մատակարարված անորակ հրթիռների գործով ավելի քան 2.2 մլրդ դրամի հափշտակություն և կեղծիք է կատարել:

Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը: Թե՛ Տոնոյանը, թե՛ Գալստյանը մեղադրանքը չեն ընդունում, կալանքի որոշումը նրանք բողոքարկել են վերաքննիչ դատարանում:

Դավիթ Տոնոյանի փաստաբանները հայտարարել են, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ