Դավիթ Իշխանյանն ընտրվել է ԼՂ ԱԺ նախագահ

Աննա Կոստանյան 7.08.2023 - 13:00
7.08.2023 - 13:00 դիտում

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը 22 կողմ, 9 դեմ ձայներով խորհրդարանի նախագահ է ընտրել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին:

Նրա թեկնածությունը առաջադրել էր իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցությունը։ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր էր հուլիսի 29-ից, երբ Արթուր Թովմասյանը հայտարարեց հրաժարականի մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ