Դավիթ Գալստյանը կալանավորվել է

1.10.2021 - 09:42 դիտում

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար, Պատրոն Դավո մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ:

Գալստյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կասկածվում են ավելի քան 2,2 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիք, հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Առավել վաղ կալանավորվել էր նաև Տոնոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ