Դավիթ Բաբայանը և Գարեգին Բ-ն քննարկել են Արցախի ապագային առնչվող հարցեր

5.06.2021 - 19:44 դիտում

Հունիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվել են եկեղեցի-հասարակություն և հայրենիք-Սփյուռք կապերին, Արցախի ապագային, տարածաշրջանային գործընթացներին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում։

ԱՀ արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախը որպես համահայկական արժեք ներկայացնելուն ուղղված նվիրական ջանքերի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ