Դավիթ Առուշանյանի ուղերձը բուժաշխատողի օրվա առթիվ

21.06.2026 - 10:30 դիտում

ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

Հարգելի՛ բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Բժշկի մասնագիտությունը պետության և հասարակության համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Ձեր ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ հազարավոր մարդիկ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, վերականգնում առողջությունը և վստահությամբ նայում ապագային։ Ձեր ջանքերով շատերը ամենաթույլ, ամենախոցելի պահերին կարողանում են ուժ գտնել առաջ նայելու, տոկալու և ապաքինվելու։

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, բժշկական հաստատությունների վերազինումը և համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը միտված են քաղաքացիների առողջության պաշտպանության առավել արդյունավետ և արդար համակարգի ձևավորմանը։ Այս գործընթացների հաջողությունը պայմանավորված է նաև ձեր մասնագիտական կարողություններով, պատասխանատվությամբ և նվիրումով։

Բուժաշխատողի օրը առիթ է շնորհակալություն հայտնելու ձեզ՝ մարդասիրության, մասնագիտական բարձր պատրաստվածության և ամենաբարդ իրավիճակներում ձեր առաքելությանը հավատարիմ մնալու համար։

Մաղթում եմ ամուր առողջություն, խաղաղություն, անսպառ եռանդ ու կամք և նոր հաջողություններ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ