«Դասական հովանավորչությու՞ն» Գյումրու թիվ 25 դպրոցում, թե՞ 2-ը մեծ է 4-ից

Հրաչ Սահակյան 23.12.2020 - 18:58
23.12.2020 - 18:58 դիտում

Սեպտեմբերի 15-ին Գյումրու թիվ 25 դպրոցում տեղի ունեցած տնօրենի ընտրության մրցույթը, մեղմ ասած, տապալված է: Այսպես են նշում դպրոցի մանկավարժական ու ծնողական կազմը: Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում մասնակցել են յոթ թեկնածու. 4 ձայն հավաքել է նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը, 2 ձայն՝ Իրինա Բաղդասարյանը՝ Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրենը։ Քանի որ նրանցից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 5 ձայն, ըստ գործող կարգի, փոխվարչապետը պիտի նշանակում կատարեր։ Նշանակումն էլ կատարվել է ոչ թե օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում, այլ՝ Արցախյան պատերազմով պայմանավորված՝ ամիսներ անց՝ դեկտեմբերի 1-ին, առցանց հարցազրույցով:Հենց այս պատճառով էլ այսօր մանկավարժական կազմը նախազգուշական գործադուլ է հայտարարել: Դիմել են վարչապետին, փոխվարչապետին ու ԿԳՄՍ նախարարին, բայց պատասխանը ,ինչպես իրենք են նշում, չի գոհացրել: Ուսուցչական կազմը Աժ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին եւս դիմել են: Վերջինս էլ որոշումը որակել է որպես դասական հովանավորչություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ