«Դասական Եվրատեսիլ 2026»-ի շրջանակում պատանի երաժիշտներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Աստղիկ Խաչատրյան 22.05.2026 - 20:26
22.05.2026 - 20:26 դիտում

«Դասական Եվրատեսիլ 2026»-ի շրջանակում պատանի երաժիշտներին նվագակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
1925 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի կողմից ստեղծված և ներկայում Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանի խմբավարությամբ գործող նվագախումբն իր գործունեության ընթացքում կատարել և աշխարհի ու տեղի հազարավոր հանդիսականների է ներկայացրել սիմֆոնիկ գործերի ծանրակշռիռ մասը։ Նվագախումբը հարյուրավոր երկրներում ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր, որոնց ընթացքում նվագակցել է համաշխարհային մեծության բազմաթիվ արտիստների` Յուրի Բաշմետին, Միշա Մայսկիին, Պլաչիդո Դոմինգոյին և այլոց։
«Դասական Եվրատեսիլ 2026»-ի տոմսերի վաճառքը՝ շուտով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ