Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. դեպքը բացահայտվել է

Աննա Կոստանյան 5.05.2026 - 16:37
5.05.2026 - 16:37 դիտում

Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել էր ապրիլի 30-ին։ Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ին՝ ժամը 21-ից ապրիլի 29-ի ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին Չարբախի 1-ին փողոցի հարակից դաշտից գողացել են իր 224 ոչխարը՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են 30 և 27 տարեկան երեք երիտասարդ։ Հետագա միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Նորագավիթի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և իր կողմից շահագործվող «Հյունդաի Սոնատա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին։

Գողոնը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

30-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ