Մեկը մահացած, մյուսը վիրավոր տեղափոխվել են Գյումրի ԲԿ

Հրաչ Սահակյան 13.09.2020 - 21:29
13.09.2020 - 21:29 դիտում

Այսօր սեպտեմբերի 13-ին  «Գյումրի» ԲԿ են տեղափոխվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած երկու երիտասարդներ: Դանակահարվածներից մեկը ԲԿ տեղափոխվել է արդեն մահացած: Մյուս երիտասարդին այս պահին վիրահատում են,  «Այսօր» -ի հետ զրույցում նշեց կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:  Նախնական տեղեկությունների համաձայն, դանակահարվածները հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից, ոչ շտապօգնության մեքենայով:  Վիրահատվող երիտասարդի առողջական վիճակի մասին դեռ հստակ տեղեկություն տալ չեմ կարող,- նշեց Արմեն Խաչատրյանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ