Դահուկավազքի հուշամրցաշար Վարդաղբյուրում

Սամվել Աղանյան 5.04.2022 - 15:42
5.04.2022 - 15:42 դիտում

Վարդաղբյուրի ձյունառատ տարածքում անցկացվեց արդեն ավանդական դարձած դահուկավազքի հուշամրցաշարը՝ նվիրված մարզաձեւի երախտավոր Լյուդվիգ Մնացականյանի հիշատակին: Մրցումներին մասնակցեցին նրա անունը կրող ձմեռային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները՝ շուրջ 150 մարզիկ-մարզուհիներ: Մարզօջախի յուրաքանչյուր մարզիչ մեծ ակնածանքով է խոսում դահուկավազքի երախտավորի մասին՝ կարեւորելով այս ստուգատեսը՝ որպես ուժերի փորձաքննության պարտադիր միջոցառում: Ահավասիկ, Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Աննա Մխիթարյանը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ