Դալարիկ-Քարակերտ երկաթուղային հատվածի երթևեկությունը վերականգնվել է. ՀԿԵ

Աննա Կոստանյան 16.10.2023 - 13:03
16.10.2023 - 13:03 դիտում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև երկաթուղային գիծն ու կոնտակտային ցանցը։

ՀԿԵ «Մասիս» ուղևորատար կայան ձեռնարկության վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են նաև ուղևորափոխադրումները։

Այդ ժամանակահատվածում չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորատար գնացքները, իսկ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային չվերթն իրականացվել է ժամանակավոր սխեմայով։

ՀԿԵ-ն հերթական անգամ հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ