Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվեց

12.03.2023 - 11:27 դիտում

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց։

Տեղեկությունը «Լուրերին» հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել են։

Նշենք՝ Գևորգ Սիմոնյանը 2020-2022 թթ. փետրվարն առողջապահության նախարարի տեղակալն է եղել:

Երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն,  ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ