Գևորգ Դաբաղյանի և Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համատեղ համերգը Գյումրիում

Lուսինե Պողոսյան 23.05.2022 - 17:20
23.05.2022 - 17:20 դիտում

Գյումրիում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանի եւ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համատեղ համերգը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը, որի նպատակն է պահպանել ազգային ոչ նյութական մշակույթը , հանրայնացնելն ու փոխանցել սերունդներին։ Ծրագրի շրջանակում Գյումրու Ժողգործիքների նվագախումբը հյուրընկալել էր ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ