Գրանադայում կքննարկվի ԼՂ հարցը

Աննա Կոստանյան 5.10.2023 - 10:37
5.10.2023 - 10:37 դիտում

Եվրոպական քաղաքական համայնքի՝ թվով երրորդ գագաթնաժողովը կանցկացվի իսպանական Գրենադա քաղաքում. մինչև տարեվերջ Իսպանիան նախագահում է ԵՄ խորհրդում:

«ԵՄ 27 երկիր, 20 գործընկեր և թեկնածու երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ուկրաինան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բալկանյան երկրները և Կոսովոն, կհավաքվեն՝ քննարկելու, թե ինչպես կարելի է Եվրոպան ավելի ճկուն դարձնել, բարգավաճ և ռազմավարական»,- լրագրողներին ասել են ԵՄ խորհրդից։

Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ եվրագագաթնաժողովի գլխավոր քննարկման թեման Ուկրաինան չի լինելու. բացի ընդլայնման խնդիրներից` այստեղ կկենտրոնանան ԵՄ նոր միգրացիոն ճգնաժամի և ԼՂ հարցի վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ