Գործադիրը 408 մլն դրամ կուղղի պատերազմի հետևանքով առողջական խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավմանը

Աննա Կոստանյան 11.08.2022 - 14:54
11.08.2022 - 14:54 դիտում

Գործադիրի որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից 408 մլն դրամ կհատկացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով:

Նախնական տվյալներով՝ միջոցառման պոտենցիալ շահառու կլինի 816 զինծառայող:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ