Գնել Սանոսյանը՝ աղետի գոտում բնակարանային ապահովության ծրագրի մասին

Աննա Կոստանյան 7.12.2022 - 18:10
7.12.2022 - 18:10 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց աղետի գոտում իրականացվող աշխատանքների, բնակարանային ապահովության ծրագրի մասին հարցին:

«2008 թվականից սկսված բնակարաններով ապահովման ծրագիրը ավարտական փուլում է: Այդ խմբում ընդգրկվել է 5419 ընտանիք, նրանցից միայն 28-ն են, որ չեն ստացել համապատասխան բնակարանը կամ ֆինանսական միջոցները: Այդ 28 ընտանիքները Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի բնակիչներն են: Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված՝ ունենք ծրագիր, որ Ջրաձոր գյուղը պետք է տեղափոխել: Կա նախնական որոշակի տրամադրվածություն, որ այդ գյուղի տեղափոխման և նոր բնակավայրի կառուցման գործընթացին զուգահեռ նաև այդ 28 ընտանիքի բնակարանով ապահովման հարցը կկարգավորվի»,- ասաց Սանոսյանը:

Ինչ վերաբերում է տնակների խնդրին, Սանոսյանը նշեց, որ դեռ 2018 թվականից բավական մանրակրկիտ ուսումնասիրվել է խնդիրը:

«2023 թվականին որոշակի փաստաթղթային, տեխնիկական, առկա ինֆորմացիայի ճշգրտման աշխատանքներ կիրականացվեն, իսկ 2024-2027 թթ. այդ տնակները կհանվեն, և դրանցում ապրող կամ դրանց սեփականատեր հանդիսացող մեր քաղաքացիներին ըստ կարգավորումների կտրվեն գումարներ կամ բնակարաններ»,- ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ