Գյումրու Տիգրան Մեծի 5 շենքի ամրացումը երկրորդ կյանք կտա կառույցին

Հրաչ Սահակյան 4.07.2022 - 17:07
4.07.2022 - 17:07 դիտում

Այս տարի՝ փետրվարի 25-ին, Շիրակի մարզ այցելած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 19 պատգամավորներից բաղկացած խումբը, այցելելով Գյումրու վթարային շենքեր՝ մասնավորապես Տիգրան Մեծի փողոցում գտնվող բնակարաններ, տեսել էր անմխիթար վիճակն ու լսել բնակիչներին: Հուլիսի 2-ի Կառավարության որոշմամբ՝ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի 5 շենքի երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվել է 15 մլն 581 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 283 մլն դրամ է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ