Գյումրու ոստիկանները բացահայտել են դիտահորերի կափարիչների գողության դեպքերը

Աննա Կոստանյան 29.09.2022 - 16:33
29.09.2022 - 16:33 դիտում

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ: Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.15-ին, գողություն կատարելու կասկածանքով իրենց բնակության վայրերում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 18 և 17 տարեկան երկու տղաներ: Նրանք խոստովանել են, որ սեպտեմբերի 21-ին դիտահորի չորս կափարիչ են գողացել Պարոնյան փողոցում, իսկ սեպտեմբերի 26-ին ևս երեքը` Անի թաղամասում և Սավոյան փողոցում:
Նրանք հայտնել են, որ կափարիչները վաճառել են Շարա Տալյան փողոցում գտնվող մետաղի ընդունման կետում:
Վնասի չափը և դեպքի այլ հանգամանքներ պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ