Գյումրու նոր միկրոավտոբուսները կսկսեն շահագործվել տարեվերջից

10.07.2021 - 15:31 դիտում

Գյումրու երթուղին սպասարկող նոր տրանսպորտային միջոցների` նոր միկրոավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Գյումրիում է:

67 մեքենաներից 5-ը հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կառավարությունը հատկացրել է 450 մլն դրամ գումար, նույնաքանակ գումար է հատկացվել նաեւ Գյումրու համայնքապետարանի կողմից: 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շարքում ներառված՝ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսների ձեռքբերման ծրագրով գրեթե լիովին կթարմացվի Գյումրու երթուղին սպասարկող մեքենաների կազմը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ