Գյումրու հնգամյա զարգացման ծրագիրը հանրային քննարկման արժանացավ

Հրաչ Սահակյան 15.12.2021 - 18:45
15.12.2021 - 18:45 դիտում

Գյումրու համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին հանրային լսմանը ներկայացվեցին քաղաքը զարգացնելու պլանները:  Համայնքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Հրանուշ Բադալյանի խոսքով՝ ծրագրում էական փոփոխություններ չկան: Ավագանու նախկին անդամ Լեւոն Բարսեղյանը էլեկտրոնային տարբերակով ուղարկել է առաջարկությունների փաթեթը, բայց հանրային լսմանը եւս հարկ է համարում ներկայացնել այն. նախ Բարսեղյանը բարձր գնահատանի արժանացրեց այն փաստը, որ նախկինում 4 թերթի փոխարեն այս 20 տարիների ընթացքում զարգացման ծրագրի էջերը հասել են հարյուրի, բայց դիտարկումներ կան հասարակական տրանսպորտի, նախակրթարանների, ստվերային տնտեսության, զավթված տարածքների ազատման եւ այլ կարեւորագույն հարցերի ներառման մասով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ