Գյումրու «Հայասան»՝ չեմպիոն

11.02.2021 - 16:52 դիտում

Կայացել է Հայաստանի կանանց ֆուտզալի բաց առաջնության եզրափակիչը: Նախկին «Միկա» մարզահամալիրի մարզադահլիճում Գյումրին ներկայացնող «Հայասան» գավաթը վիճարկեց Երեւանի «Ալաշկերտի» հետ: Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, չնայած կողմերն ունեին պահեր:

Ընդմիջումից հետո պատկերը փոխվեց: «Հայասայի» ֆուտբոլիստուհիներն երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Սկզբում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Աննա Դալլաքյանը, իսկ վերջակետը դրեց Սաթենիկ Հովհաննիսյանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ