Գյումրու համայնքի ղեկավարը պարգևատրեց ՀՀ Վարչապետի գավաթակիրներին

Սամվել Աղանյան 23.03.2022 - 17:22
23.03.2022 - 17:22 դիտում

Օրերս մայրաքաղաքում ավարտված ՀՀ Վարչապետի գավաթի տարբեր մարզաձեւերի մրցումների հաղթողներին ընդունեց ու պարգեւատրեց Գյումրու համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը: Ընդունելությանը ներկա էին 18 տարեկանների 3000 կմ կրոսավազքի հաղթող, ՀՀ պատանիների կրկնակի չեմպիոն Սոս Հարությունյանը, նրա մարզիչ Հարություն Հարությունյանը, մինչեւ 40 տարեկանների 10 կմ կրոսավազքի չեմպիոն, Բալկանյան խաղերի ու Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն Երվանդ Մկրտչյանն իր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի հետ, ինչպես նաեւ սեղանի թենիսի մինչեւ 40 տարեկանների մրցումների հաղթող, Հայաստանի բազմակի չենպիոն Գարիկ Չախոյանը, 40-ից բարձր տարիքային խմբի հաղթող Կարեն Հարությունյանն ու նրանց մարզիչ Գեւորգ Սուվարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ