Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրվել է երեխայի մահ

Աննա Կոստանյան 4.10.2022 - 15:14
4.10.2022 - 15:14 դիտում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել: Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ