Գյումրու ավագանու որոշմամբ Սաշուր Քալաշյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

Աննա Կոստանյան 14.10.2022 - 14:46
14.10.2022 - 14:46 դիտում

Գյումրու ավագանու որոշմամբ` ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը:
Սաշուր Քալաշյանը 1976-94թթ. եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը:
Երևանում նախագծել և կառուցել է Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գյումրիում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, Ծաղիկյանների գարեջրի գործարանը և այլն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ