Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհավորական ուղերձը «ՑԱՅԳ»-ին

Աննա Կոստանյան 10.05.2023 - 18:32
10.05.2023 - 18:32 դիտում

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհավորական ուղերձը «ՑԱՅԳ»-ին.
«Ցայգ» հեռուստաընկերության նվիրյալներ,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները հեռուստաընկերության գործունեության 32- ամյակի առիթով: Երեք տասնամյակ հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ոչ միայն Գյումրու, այլ նաև՝ Շիրակի մարզի բնակչությանը հաղորդակից է դարձնում երկրում, մարզում ու քաղաքում տիրող անց ու դարձին՝ փոխանցելով տեղեկատվությունը հրատապ, անաչառ ու բազմակողմանի, իսկ ամենատարբեր ժամանցային ծրագրերի, հաղորդումների և ֆիլմերի միջոցով լցնում հեռուստադիտողի

առօրյան:

Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում ստեղծված հեռուստաընկերությունը հաղթահարել և շարունակում է պատվով հաղթահարել բոլոր մարտահրավերները, հզորանալ, առավել զարգանալ և տարեց տարի ընդլայնել սփռման տիրույթն ու մեծացնել լսարանը: Ամուր հիմքերի վրա են դրված Գյումրու համայնքապետարան-«Ցայգ» հեռուստաընկերություն մշտական կապն ու համագործակցությունը, ինչն անչափ գնահատելի և կարևոր է մեր կառույցի աշխատանքային ընթացքի, կատարված աշխատանքների հանրայնացման ու տեղեկատվությունը բնակչությանը հասցնելու առումով:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս հեռուստաընկերության գործունեության 32- ամյակի առիթով, աշխատակազմին և հիմնադրման ակունքներում կանգնած բոլոր անձանց մաղթում ամուր առողջություն, ստեղծագործական նորարար գաղափարներ, նոր ու հագեցած եթերներ:

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎ

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

10.05.2023թ.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ