Գյումրի–Կարս երկաթուղային կապի վերականգնման շուրջ քննարկումները նոր փուլ են մտնում։ Հայկական կողմում այս պահին խոսքը դեռ շինարարության մեկնարկի մասին չէ․ առաջին քայլը նախագծումն է։ Ախուրիկի հատվածի համար արդեն հայտարարվել է նախագծման աշխատանքների միջազգային մրցույթ, իսկ հաղթող կազմակերպության ընտրությունից հետո նախատեսվում է անցնել նախագծմանն ու հաջորդիվ՝ շինարարական աշխատանքների կազմակերպմանը։
