Բանակում ոչ մարտական պայմաններում հերթական մահվան դեպքն է արձանագրվել։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նախնական տվյալով` 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- հայտնել են ՊՆ-ից:
