Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ տեղամասերում կատարվում են բարելավման աշխատանքներ

Աննա Կոստանյան 20.10.2022 - 17:52
20.10.2022 - 17:52 դիտում

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով Հ-32, Մ1-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ1 ավտոճանապարհի վթարավտանգ երեք տեղամասերում (կմ 2+600-կմ 3+900, կմ 4+400-կմ 4+980 և կմ 7+380-կմ 8+020) կատարվում են բարելավման աշխատանքներ։

Նշված ճանապարհի՝ Գյումրիում գտնվող վթարավտանգ հատվածում այժմ իրականացվում է ասֆալտապատում (մոտ 1 կմ), որից հետո այն կկահավորվի անվտանգության տարրերով։ Տվյալ ճանապարհի Վահրամաբերդ և Մարմաշեն բնակավայրերում գտնվող վթարավտանգ հատվածները կապահովվեն անվտանգության էլեմենտներով՝ ճանապարհային նշաններ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում: Որոշ հատվածներում կվերականգնվեն նաև մայթերը։

Վթարավտանգ տեղամասերը կամ, այսպես կոչված, սև կետերը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրում ներառելիս հաշվի են առնվել Ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված վիճակագրական տվյալները ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, բացի դրանից, համադրվել են նաև այլ գործոններ՝ սև կետերին հարակից բնակավայրերի բնակիչների թիվը, տվյալ հատվածներում երթևեկության ինտենսիվությունը և այլն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ